Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.01.2014 | 00:02

Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով և հանգչեն այս լեռների վրա։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։ Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ Նա պիտի ընկճի հզորների բազուկները։


Եսայի 25. 6-8

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ